Բարի գալուստ "Գլենդել Հիլզ"
“Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն բազմապրոֆիլ շինարա- րական կազմակերպություն է և վայելում է վս- տահելի գործընկերոջ համբավ, որը երաշխիք է երկարաժամկետ համագործակցության: Հանդիսանալով ՀՀ խոշորագույն շինարարա- կան կազմակերպությունն րից մեկը մեր գլխավոր նպատակն է ապահովել մեր հա- ճախորդների գումարների անվտանգությունը, որպես անշարժ գույքի կապիտալի ներդրում:

Ընկերության Մասին

“Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվակա- նին: Մեր ընկերության հիմնական գործունեության ոլորտը հանդիսանում է կառուցապատումն ու բարեկարգումը: Նպատակ հետապնդելով զբաղվել կառուցապատմամբ` մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր կողմից կառուցած շենքերի որակին և շրջակա միջավայրի բարեկարգմանը:... ավելին
            

                         
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին: Հանդիսանալով Հայաստանում խոշորագույն
                 կառուցապատող ընկերություններից մեկը` «Գլենդել Հիլզ»-ը շուրջ 5 տարվա բարեխիղճ և պրոֆեսիոնալ
                 գործունեության արդյունքում կառավարական և գործարար շրջանակներում, ինչպես նաև սպառողների
                 շրջանում վայելում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի վստահելի գործընկերոջ համբավ:
                 Մեր ընկերության գլխավոր նպատակն է ապահովել հաճախորդների գումարների անվտանգությունը՝
                 որպես անշարժ գույքի կապիտալի ներդրում:

                          «Գլենդել Հիլզ»-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հանրապետության քաղաքաշինական և
                 բարեկարգման ծրագրերին, ինչպես նաև իրականացնում է պետական և սոցիալական նշանակության մի
                 քանի խոշոր ծրագրեր:

                          «Գլենդել Հիլզ»-ը խմբի անդամ մյուս ընկերությունների հետ միասին միայն Երևանում իրականացնում
                 է 22 նախագիծ` մոտ 600 000 քմ, իսկ մայրաքաղաքի սահմաններից դուրս` 4 նախագիծ` մոտ 450 000 քմ
                 կառուցապատման ընդհանուր մակերեսով:

                          Մատչելի գներով և վճարման ճկուն եղանակներով առաջարկելով բնակարաններ ու առևտրային տարածքներ
                 նորակառույց շենքերում` մենք ձեռք ենք բերել գնորդների լայն զանգված ինչպես ՀՀ-ում, այնպես էլ` արտերկրում:
                 Ըստ այդմ` ընդառաջելով արտասահմանցի գնորդների պահանջարկին` 2008թ. ապրիլին ՌԴ-ի մայրաքաղաք
                 Մոսկվայում մեր ընկերության կողմից հիմնադրվեց «Գլենդել Հիլզ Ռու» ՍՊԸ-ն, որն ունի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի և
                 խմբի անդամ մյուս ընկերությունների կողմից կառուցվող բնակարանները և առևտրային  տարածքները վաճառելու
                 բացառիկ իրավունք:

                          «Գլենդել Հիլզ»-ը սոցիալապես պատասխանատու, թափանցիկ գործող կազմակերպություն է և միշտ հավատարիմ
                 է իր և խմբի անդամ մյուս ընկերությունների կարգախոսին`լինել վստահելի գործընկեր, գնորդին առաջարկել որակյալ
                 և մատչելի կառույցներ: