Բարի գալուստ "Գլենդել Հիլզ"
“Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն բազմապրոֆիլ շինարա- րական կազմակերպություն է և վայելում է վս- տահելի գործընկերոջ համբավ, որը երաշխիք է երկարաժամկետ համագործակցության: Հանդիսանալով ՀՀ խոշորագույն շինարարա- կան կազմակերպությունն րից մեկը մեր գլխավոր նպատակն է ապահովել մեր հա- ճախորդների գումարների անվտանգությունը, որպես անշարժ գույքի կապիտալի ներդրում:

Ընկերության Մասին

“Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվակա- նին: Մեր ընկերության հիմնական գործունեության ոլորտը հանդիսանում է կառուցապատումն ու բարեկարգումը: Նպատակ հետապնդելով զբաղվել կառուցապատմամբ` մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր կողմից կառուցած շենքերի որակին և շրջակա միջավայրի բարեկարգմանը:... ավելին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սկսվել են 13-րդ շենքի ներքին հարդարման աշխատանքները
13-րդ շենքի բնակարանների և հասարակական տարածքների սեփականատերերին սիրով հրավիրում ենք` ներքին հարդարման նյութերի ընտրությունը կատարելո...
Շարունակվում է 11-րդ մասնաշենքի բնակարանների ներքին հարդարման նյութերի ընտրությունը
Մեր հաճախորդներին սիրով տեղեկացնում ենք, որ շարունակվում է Երևանյան Բերդ II թաղամասի 11-րդ  մասնաշենքի բնակարանների և առևտրային տարածքների ներքին հարդարման նյութերի ընտրության փուլը: Շենքի այն բնակարանների սեփականատերերը, ովքեր դեռևս ընտրություն չեն կատարել, ընկերության սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից հերթով կհրավիրվեն ծանոթանալու հարդարման նյութերի առաջարկվող տարբերակներին և ընտրություն կատարելու:&nb...
Սկսվել է 14-րդ և 12-րդ մասնաշենքերի բնակարանների ներքին հարդարման նյութերի ընտրությունը

Սիրով տեղեկացնում ենք, որ սկսվել է Երևանյան Բերդ II թաղամասի 14-րդ և 12-րդ  մասնաշենքերի բնակարանների և առևտրային տարածքների ներքին հարդարման նյութերի ընտրության փուլը: Ընկերության սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից բոլոր հաճախորդները հերթով կհրավիրվեն ընտրություն կատարելու: <...

Նախագահը այցելեց շինհրապարակներ

Ապրիլի 7-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Ախուրյանի և Գյումրիի Մուշ 2, Անի թաղամասերի շինհրապարակներ` ծանոթանալու երկրաժարժից անօթևանների համար բնակարանաշինությա   ընթացքին: Ծրագրի երկրորդ փուլում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն Գյումրի քաղաքում կառուցում է 1756 բնակարան, ևս 104-ը՝ Ախուրյան համայնքում: <...

Հայտարարում ենք 5-րդ և 6-րդ մասնաշենքերի բնակարանների հանձնման մեկնարկը
Սիրով տեղեկացնում ենք, որ այսօրվանից սկսվում է Երևանյան Բերդ I թաղամասի 5-րդ և 6-րդ մասնաշենքերի բնակարանների հանձնումը: Բոլոր բնակարանների սեփականատերերն ըստ հաջորդականության կհրավիրվեն բնակարանները տեսնելու և ընդունելու: Բնակարանների հանձնման-ընդունման փուլին կհաջորդի հիմնական պայմանագրերի կնքումը, որի մասին ևս բոլոր հաճախորդները կտեղեկացվեն նախապ...
Շահագործման հանձնվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական շենքը

Հարգելի համաքաղաքացիներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ այսօր շահագործման հանձնվեց Դավթաշեն համայնքում մեր կողմից կառուցված ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության շենքը և ուսումնական կենտրոնը:
<...

Ավանի բազմաֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնում-ընդունումը շարունակվում է
Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ավանի բազմաբնակարան-բազմ աֆունկցիոնալ համալիրի 315 բնակարանների սեփականատերերից ևս 30-ը այսօր ստորագրեց հանձնման-ընդունման ակտը: Այսպիսով, բնակարանների ստորագրված ակտերի ընդհանուր թիվը կազմեց 280:
Ավանի բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիրը շահագործման հանձնվեց
Հարգելի հաճախորդներ, սիրով հայտարարում ենք, որ այսօր հանրապետության նախագահի մասնակցությամբ շահագործման է հանձնվել ՙԳլենդել հիլզ՚ ՓԲԸ կողմից երիտասարդ համալսարանականներ համար կառուցապատված Ավանի բազմաբնակարան-բազմ աֆունկցիոնալ համալիրը: 315 ընտանիք այսօր համերգային շոուի ուղեկցությամբ տոնեց բնակարանամուտը:
Ավանի բազմաֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնում-ընդունումը շարունակվում է
Հարգելի համաքաղաքացիներ, սիրով հայտնում ենք, որ Ավանի բազմաբնակարան-բազմ աֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնման-ընդունման աշխատանքները շարունակվում են: Այսօր, մարտի տասնութին, ևս 40 շահառու ստացավ իր բնակարանը և հանձնված բնակարանների ընդհանուր թիվը կազմեց 2...
Մեկնարկեց 3-րդ և 4-րդ մասնաշենքերի (Երևանյան Բերդ I) հիմնական պայմանագրերի կնքումը
Հարգելի հաճախորդներ,  ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր սկսվեց "Երևանյան Բերդ I" թաղամասի 3-րդ և 4-րդ մասնաշենքերի հիմնական պայմանգրերի կնքումը: Պայմանագրերի կնքման համար բոլոր սեփականատերերն ըստ հերթականության կհրավիրվեն "Գլենդել Հիլզի"  գրասենյակ:
Շարունակվում է Ավանի բազմաֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնում-ընդունումը
Այ օր, մարտի տասնհինգին,Ավանի բազմաբնակարան համալիրի ևս 40 շահառու ստացավ իր բնակարանը: Հանձնված բնակարանների ընդհանուր թիվը այս պահի դրությամբ 210...
Շարունակվում է Ավանի բազմաֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնում-ընդունումը

Հարգելի հաճախորդներ, հայտնում ենք, որ Ավանի բազմաբնակարան-բազմ աֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնման-ընդունման աշխատանքները շարունակվում են: Եվս 34 շահառու ստացել է իր բնակարանը և այսօրվա դրությամբ հանձնված է 170 բնակարան:
<...

Ընթանում է Ավանի բազմաֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնում-ընդունումը
Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ Ավանի բազմաբնակարան-բազմ աֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնման-ընդունման աշխատանքները շարունակվում են: Այսօր ևս 41 շահառու ստացավ իր բնակարանը և հանձնված  բնակարանների ընդհանուր թիվը կազմեց 136:
5-րդ և 6-րդ մասնաշենքերի բնակարանների հանձնումը` շուտով
Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ ավարտվում են Երևանյան Բերդ I թաղամասի 5-րդ և 6-րդ մասնաշենքերի ներքին հարդարման աշխատանքները: Շուտով մեր բոլոր հաճախորդներին կհրավիրենք իրենց նոր բնակարանները տեսնելու և ընդունել...
Ավանի բազմաֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնում-ընդունումը շարունակվում է
Հարգելի հաճախորդներ, հայտնում ենք, որ Ավանի բազմաբնակարան-բազմ աֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնման-ընդունման աշխատանքները շարունակվում են: Եվս 40 շահառու ստացել է իր բնակարանը և այսօրվա դրությամբ հանձնված է 95 բնակար...
3-րդ և 4-րդ մասնաշենքերի հիմնական պայմանագրերի կնքումը` 2011թ. մարտի առաջին կեսին
Հարգելի այցելուներ և հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ Երևանի Քաղաքապետարանի կողմից ավարտվել է Երևանյան Բերդ I թաղամասում կառուցված 3-րդ և 4-րդ մասնաշենքների բնակարանների հասցեների տրամադրման փուլը և գործը տեղափոխվել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՙՄարաշ՚ տարածքային ստորաբաժանում, որտեղ յուրաքանչյուր բնակարանի սեփականության վկայական հատկացվելուց հետո կսկսվի հաճախորդների հետ առ ու վաճառքի` հիմնական պայմանագրերի կնքման փուլը: Բոլոր հաճախորդները ՙԳլենդել Հիլզի՚ սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից նախապես կիրազեկվեն հիմնական պայմանագրի կնքման օրվա մաս...
Շարունակվում է Ավանում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնում-ընդունումը
Հարգելի այցելուներ, հայտնում ենք, որ շարունակվում է Ավան համայնքում կառուցված բազմաբնակարան-բազմ աֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնման-ընդունման փուլը: 55 շահառու արդեն ստորագրել է բնակարանի հանձնման-ընդունման ակտը, իսկ այն բնակարաններում, որտեղ արձանագրվել են թերություններ, դրանք վերացվել են: 
Սկսվեց Ավանում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի բնակարանների հանձնումը

Հարգելի այցելուներ ,ուրախ ենք տեղեկացնել,որ սկսվել է ՙԱջակցություն երիտասարդ համալսարանականներ բնակարանաշինությա ը՚ սոցիալական ծրագրի առջին փուլով նախատեսված բնակարանների հանձնման-ընդունման փուլը:<...

Այսօր հանձնվում են 2-րդ մասնաշենքի (Երևանյան Բերդ I) բնակարանների բանալիները
Հար•ելի հաճախորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր սկսվեց ՙԵրևանյան Բերդ I՚ թաղամասի 2-րդ շենքի hիմնական պայման•րերի կնքումը: Խնդրում ենք շենքի բոլոր բնակիչներին դիմել ՙԳլենդել Հիլզ՚ ՓԲԸ hաճախորդների սպասարկման բաժին:
1056 բնակարան հանձնվեց Գյումրիի Մուշ 2 թաղամասում
Ուրախությամբ տեղեկացնում ենք մեր բոլոր այցելուներին, որ այսօր Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում տեղի ունեցավ 22 շենքի` 1056 բնակարանների պաշտոնական հանձնման արարողությունը: Հիշեցնենք, որ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինությա պետական ծրագրով նախատեսվում է Մուշ և Անի թաղամասերում մինչև 2012 թ. շահագործման հանձնել ևս 37 շենք` մոտ 1974 բնակարան:
Մասնաշենքեր 3 և 4-ի (Երևանյան Բերդ I) շահագործումը` շուտով
Հարգելի հաճախորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ շուտով տեղի կունենա Երևանյան Բերդ I թաղամասի 3-րդ և 4-րդ մասնաշենքերի բնակարանների շահագործումը: Այժմ ընթանում են ներքին հարդարման վերջնական աշխատանքները, որին կհաջորդի հիմնական պայմանագրերի կնքման փուլը: Բոլոր հաճախորդնեին խնդրում ենք դիմել Սպասարկման բաժին, ներկայացնելով անձնագրերը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը` հիմնական պայմանագրերի նախապատրաստման համար:
Վարչապետի այցը` Սպիտակի «Վարպետաց թաղամաս»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելեց «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից Սպիտակ քաղաքում կառուցվող «Վարպետաց թաղամասի» շինհրապարակ: Թաղամասը կառուցվում է ՀՀ կառավարության պատվերով աղետի գոտում իրականացվող բնակարանաշինությա պետական ծրագրի շրջանակներում և ներկայումս շինարարական ընթացքի մեջ են 220 բնակարաններ: Այդ բնակարաններում արդեն իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները:
Սկսվել է 2-րդ շենքի բնակարանների հանձնումը
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սկսվել է ՙԵրևանյան Բերդ I՚ թաղամասի 2-րդ շենքի բնակարանների հանձնումը, որին կհաջորդի հիմնական պայմանա•րերի կնքման փուլը:
2-րդ շենքի շահագործումը շուտով
Հագելի հաճախորդներ, Երևանյան Բերդ I թաղամասի 2-րդ շենքի ներքին հարդարման վերջնական աշխատանքները մոտենում են ավարտին: Հիմնական պայմանագրերի նախապատրաստման համար խնդրում ենք բոլոր հաճախորդներին դիմել Սպասարկման Բաժին ներկայացնելով անձնագրերը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը:
Աղետի գոտում II փուլի կառուցապատման մեկնարկը տրված է
Աղետի գոտում II փուլի կառուցապատման մեկնարկը տրված է Հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել են աղետի գոտում բնակարանաշինությա պետական ծրագրի երկրորդ փուլի կառուցապատման աշխատանքները: Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի Անի և Մուշ 2 թաղամասերում նախատեսված 59 շենքերի 3030 բնակարանից արդեն կառուցվել է 22 շենք` 1056 բնակարանով: Սկսվել են մնացած 37 շենքերի շինարարական աշխատանքները: Դրանցից 32-ը Մուշ 2 թաղամասում են, 5-ը` Անի: Մինչև ծրագրի ավարտը` 2012 թվականը, նախատեսված է ավարտին հասցնել 1974 բնակարանի շինարարությունն ու թաղամասի կառուցապատումը: Լոռու և Շիրակի մարզերի 35 գյուղական բնակավայրերում և Սպիտակ քաղաքում նույնպես ընթանում է բնակարանաշինությա II փուլը: Նշված բնակավայրերում ծրագրով նախատեսված է կառուցել մոտ 2183 անհատական բնակելի տուն, որից 523-ն արդեն կառուցվել են, իսկ մինչև ծրագրի ավարտը նախատեսվում է կառուցել ևս 1589 անհատական բնակելի տուն:
27 տուն հանձնվեց Շիրակամուտում
Այսօր Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում տեղի ունեցավ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից կառուցված 27 տների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակամուտի անօթևանների ցուցակներում ընդգրկված 27 ընտանիքների հանձնեց բնակարանների սեփականության հավաստագրերն ու բանալիները: Բնակարանները կառուցվել են «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինությա պետական ծրագրով», որն իրականացվում է ՀՀ Նախագահի և Կառավարության հովանավորությամբ: Ծրագիրն ընդգրկում է Գյումրի, Սպիտակ քաղաքները, Լոռու, Շիրակի մարզերի 35 գյուղական բնակավայրերը:
Այցելություն Ավանի շին.հրապարակ
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից Երևան քաղաքի Ավան թաղամասում «Աջակցություն երիտասարդ համալսարանականներ բնակարանաշինությա ը» սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցվող բազմաբնակարան համալիրի շինհրապարակ: Համալիրը կառուցվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հետ համագործակցությամ և գտնվում է հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողության ներքո: Այցը համալսարանականներ նախաձեռնությամբ էր, որոնք նույն օրը նաև «Ինքներս կառուցենք մեր բնակարանները» խորագրով ակցիա էին անցկացնում` հագնելով բանվորական համազգեստ և մասնակցելով շինարարական աշխատանքներին:
Մասնաշենք 2-ի (Երևանյան Բերդ I) շինարարությունն ավարտվեց
Ուրախությամբ հայտնում ենք, որ Երևանյան Բերդ I թաղամասի 2-րդ մասնաշենքի շինարարարական աշխատանքներն ավարտվել են: Այժմ սկսվել է հիմնական պայմանագրերի կնքման և սեփականության վկայականների հանձնման նախապատրաստական փուլը: Միաժամանակ ընթանում են բնակարանների մանր թերությունների շտկման և վերջնական չափագրման աշխատանքները:
Աշխատանք «Գլենդել Հիլզում»
«Գլենդել Հիլզ» ընկերությունն ուրախ է տեղեկացնել, որ կազմակերպության ընդլայման և նախագծերի ավելացման շնորհիվ մեզ մոտ բացվել են թափուր աշխատատեղեր դիզայների, գործավարի, սպասարկման և վաճառքի բաժիններում աշխատակիցների համար: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությո նն (CV) ուղարկել sales@glendalehills.am հասցեով:
Երևանյան Բերդ II թաղամասի շինարարությունը մեկնարկեց
Հարգելի հաճախորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր մեկնարկեց Երևանյան Բերդ II թաղամասի 11, 12, 13, 14 մասնաշենքերի շինարարության նախնական փուլը: Այս փուլում կատարվում են գրունտի մշակման, հարթեցման և հիմքերի փորման աշխատանքներ:
Անի թաղամասում մեկնարկեց շինարարությունը
«1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինությա պետական ծրագրի» շրջանակներում Գյումրի քաղաքի Անի թաղամասում կառուցապատման աշխատանքները մեկնարկել են 2009թ.-ի հուլիսին: Այս պահին ընթանում են նախատեսված 5 շենքերի հիմքերի նախապատրաստման աշխատանքները: Ծրագրի ավարտին Անի թաղամասում շահագործման կհանձնվի 218 բնակարան:
Հիմնարկեքի արարողություն Լոռիում
Այսօր Լոռու մարզում տեղի ունեցավ հիմնարկեքի պաշտոնական արարողությունը և Սպիտակի Վարպետաց քաղաքի շինարարության մեկնարկը, որին մասնակցեցին մի շարք պաշտոնատար անձիք` ՀՀ նախագահի գլխավորությամբ: Այս պահի դրությամբ Լոռու մարզի 4 գյուղական բնակավայրերում իրականացնում ենք 58 բնակելի տների կառուցապատում: Մինչև տարեվերջ 8 գյուղական բնակավայրերում շահագործման կհանձնենք 398 բնակելի տներ: Հիմնարկեքի արարողությանը հաջորդեց այցելություն Գյումրիի Մուշ թաղամաս, որտեղ հյուրերը տեղում ծանոթացան շինարարության ընթացքի հետ:
Լոռիում և Շիրակում մեկնարկեց շինարարարությունը
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2009 թ. հունիսի 13-ին Լոռու մարզի 3 գյուղական բնակավայրերում մեկնարկեցին 32 անհատական տների շինարարական աշխատանքները: Կառուցապատման առաջին փուլում մեր ընկերությունը նախատեսում է 2009 թվականի ավարտին Լոռու մարզի 8 գյուղական բնակավայրերում շահագործման հանձնել 398 անհատական բնակելի տներ: Կառուցապատման ընդհանուր ծրագիրը կավարտվի 2012թ.
Հիմնարկեքի արարողություն Գյումրիում
Այսօր Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում տեղի ունեցավ հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, որին մասնակցեցին մի շարք պաշտոնատար անձինք` ՀՀ Նախագահի գլխավորությամբ: Մեր ընկերությունը ողջունում է աղետի գոտու վերականգնման ՀՀ նախագահի և կառավարության ջանքերը և համարում, որ ծրագրի հաջող իրականացումը կլինի մեր ներդրումը` Աղետի գոտու վերկանգնման գործում:
Շինարարության ընթացքի տեսագրություն
Հարգելի այցելուներ, սիրով տեղեկացնում ենք որ, “Շինարարություն” բաժնում ավելացել է “Շինարարության ընթացքի տեսագրություն” ենթաբաժինը: Այժմ բացի կառուցվող մասնաշենքերի լուսանկարներից, կարող եք դիտել կարճ նկարահանումներ շին. հրապարակից:
Աղետի գոտու վերականգնման 2-րդ մրցույթը (Լոռի և Շիրակ)
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2008թ. դեկտեմբերի 22-ին աղետի գոտու վերականգնման պետական ծրագրին կառուցապատող կազմակերպությունն րի մասնակցության համար հայտարարված մրցույթի 2-րդ փուլում կրկին հաղթող ճանաչվեց “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն: Մեր ընկերությունը Լոռու և Շիրակի մարզերում` մասնավորապես Սպիտակ քաղաքում և 35 գյուղական բնակավայրերում, մինչ ծրագրի ավարտը` 2012 թ., կիրականացնի 2183 անհատական բնակելի տների կառուցում:
Գյումրիում շինարարույունը մեկնարկեց
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2008թ.-ի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Անի և Մուշ-2 թաղամասերի կառուցապատման մեկնարկի պաշտոնական արարողությունը: Ծրագրի շրջանակներում կկառուցվի 3030 բնակարան, որից Անի թաղամասում` 218 բնակարան, իսկ Մուշում` 2812: Ծրագրի ավարտը 2012 թվականն է:
Աղետի գոտու վերականգնման 1-ին մրցույթը (Գյումրի)
Սիրով տեղեկացնում ենք, որ 2008թ. սեպտեմբերին աղետի գոտու վերականգնման պետական ծրագրին կառուցապատող կազմակերպությունն րի մասնակցության համար հայտարարված մրցույթի 1-ին փուլում հաղթող ճանաչվեց “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն: Համաձայն մրցույթի արդյունքների` մեր ընկերությունը Գյումրի քաղաքում կիրականացնի Անի և Մուշ-2 թաղամասերի կառուցապատումը: Այսպիսով, կկառուցվի 3030 բնակարան, որից Անիում` 218 բնակարան, Մուշում` 2812: 30 Սեպտեմբեր 2008 | Մանրամասն
8-րդ մասնաշենքի վաճառքը սկսված է
Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ “Երևանյան Բերդ” թաղամասում կառուցվող 8-րդ մասնաշենքի բնակարանների վաճառքն արդեն մեկնարկված է: Բնակարանները տեղակայված են Հրազդանի կիրճի եզրին և առանձնանում են իրենց լիակատար հարմարավետությամբ և հիասքանչ տեսարանով դեպի Արարատ լեռը:
15,16,17,18 մասնաշենքերի վաճառքը սկսված է
Հարգելի հաճախորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ “Երևանյան Բերդ 2-րդ” թաղամասի 15, 16, 17, 18 մասնաշենքերում բնակարանների վաճառքը սկսված է: Բոլոր ամրագրված բնակարանների հաճախորդները կտեղեկացվեն պայմանագրերի կնքման օրվա մասին:
11,12,13,14 մասնաշենքերի վաճառքը ավարտված է
Հարգելի հաճախորդներ ցանկանում ենք տեղեկացնել, որ “Երևանյան Բերդ 2-րդ” թաղամասում կառուցվող 11, 12, 13 ,14 մասնաշենքերի բնակարանների վաճառքը ավարտված է:
2-6 մասնաշենքերի ավտոհանգրվանների վաճառքը սկսված է
Հարգելի հաճախորդներ տեղեկացնում ենք, որ 2-6-րդ մասնաշենքերի ավտոհանգրվանների վաճառքը սկսված է: Ամրագրման համար խնդրում ենք դիմել գրասենյակ:
Հիմնարկեքի արարողություն Ավանում
Մի քանի ամիս առաջ մեկնարկված «Աջակցություն երիտասարդ համալսարանականներ բնակարանաշինությա ը» ծրագիրն այսօր արդեն մտավ նոր փուլ: 2008թ.-ի հուլիսի իննին տեղի ունեցավ շենքի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Սրանով հայտարարվեց շինարարական աշխատանքների մեկնարկը: Բարձր տրամադրությունը և ոգևորությունը գերիշխում էր թե արարողությանը մասնակից պաշտոնատար անձանց, թե “Գլենդել Հիլզ” ընկերության ներկայացուցիչների, թե համալսարանականներ մոտ: Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին` մեր կողմից իրականացվող շինարարական աշխատանքները կկատարենք մեծ պատասխանատվությամ և եռանդով:
1-ին շենքը “Երևանյան Բերդ-1” թաղամասում հանձնվեց շահագործման
Հարգելի համաքաղաքացիներ և հաճախորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «Երևանյան Բերդ» թաղամասում կառուցվող 1-ին շենքը հանձնվել է շահագործման: Շուտով կսկսենք կնքել հիմնական պայմանգրերը: Հիմնական պայմանագրերը Կադաստրում գրանցելուց բնակիչները կստանան իրենց սեփականության վկայականները: Նորակառույց շենքը գտնվում է Արգիշտի 11/3 հասցեում:
11,12,13,14 մասնաշենքերի վաճառքը սկսված է
Հարգելի հաճախորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ “Երևանյան Բերդ 2-րդ” թաղամասի 11,12 13, 14 մասնաշենքերում բնակարանների վաճառքը սկսված է: Բոլոր ամրագրված բնակարանների հաճախորդները կտեղեկացվեն պայմանագրերի կնքման օրվա մասին:
15, 16, 17 , 18 մասնաշենքերի ամրագրումը սկսված է
Հարգելի հաճախորդներ, հաշվի առնելով ձեր պահանջարկը և ամրագրված բնակարանների քանակը “Երևանյան Բերդ 2” թաղամասի 11, 12, 13, 14 մասնաշենքերում, նույն թաղամասում սկսել ենք 15,16,17,18 մասնաշենքերում բնակարանների ամրագրման գործընթացը:
11,12,13,14 մասնաշենքերի շինարարության սկիզբ
“Երևանյան Բերդ 2-րդ” թաղամասի 11,12 13, 14 մասնաշենքերի շինարարական աշխատանքները կսկսվեն մեկ տարուց: Մասնաշենքերը շահագործման կհանձնվեն 2011թ-ի նոյեմբերի 30-ին:
11,12,13,14 մասնաշենքերի ամրագրումը սկսված է
Հարգելի հաճախորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ “Երևանյան Բերդ 2-րդ” թաղամասի 11,12 13, 14 մասնաշենքերում բնակարանների ամրագրման գործընթացը սկսված է: Վաճառքը կսկսվի 2 կամ 3 ամսից:
9-րդ և 10-րդ մասնաշենքերի վաճառքը մեկնարկված է
Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ “Երևանյան Բերդ” թաղամասում կառուցվող 9-րդ և 10-րդ մասնաշենքերի բնակարանների վաճառքն արդեն մեկնարկված է: Բնակարանները տեղակայված են Հրազդանի կիրճի եզրին և առանձնանում են իրենց լիակատար հարմարավետությամբ և հիասքանչ տեսարանով դեպի Արարատ լեռը:
Աջակցություն երիտասարդ համալսարանականներին
2008թ-ի փետրվարի 1-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Աջակցություն երիտասարդ համալսարանականներ բնակարանաշինությա ը» ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրն իրականացնում են “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ն և ՀԿ-ի հոգաբարձուների խորհուրդը` ի դեմս ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի: Ծրագրի նպատակն է համալսարանի երիտասարդ դասախոսներին և գիտնականներին ապահովել բնակարանով: “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն ծրագրին մասնակցում է որպես կառուցապատման աշխատանքներն իրականացնող ընկերություն: Միջոցառման ժամանակ մեր ընկերության տնօրենի կողմից ներկայացվեց շինարարական աշխատանքների ծրագիրը և փուլերը: Բնակելի այս համալիրը կկառուցվի Ավան համայնքում` Բուսաբանական այգու հարևանությամբ: Այն բաղկացած բաղկացած է 10 հարկանի միմյանցից չառանձնացված 7 մասնաշենքերից և 15 հարկանի առանձին շենքից: Ստորգետնյա մասում նախատեսված են ավտոկայանատեղեր, առաջին հարկերում կտեղակայվեն հասարակական նշանակության օբյեկտները: Համալիրը շրջապատված կլինի կանաչ զբոսայգիներով և երեխաների համար նախատեսված խաղահրապարակով: Շինարարությունը կավարտվի 2012 թվականի հոկտեմբերին:
5-րդ և 6-րդ մասնաշենքերի վաճառքը ավարտված է
Հարգելի հաճախորդներ տեղեկացնում ենք ձեզ, որ “Երևանյան Բերդ” թաղամասում կառուցվող 5-րդ և 6-րդ մասնաշենքերում բնակարանների վաճառքը մոտեցավ ավատին: Մոտ ժամանակներս ամրագրված բնակարանների համար պայմանագրեր կնքելուց հետո մասնաշենքերի վաճառքը կհամարենք փակված:
5-րդ և 6-րդ մասնաշենքերի վաճառքը սկսված է
Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք ձեզ, որ “Երևանի Բերդ” թաղամասի 5-րդ և 6-րդ մասնաշենքերի բնակարանների վաճառքը սկսվել է:
5-րդ և 6-րդ մասնաշենքերի վաճառքը շուտով կսկսվի
Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք ձեզ, որ“Երևանի Բերդ” թաղամասի 3-րդ, 4-րդ մասնաշենքերի բնակարանների վաճառքը ավարտվեց: Հաշվի առնելով պահանջարկի քանակը 5 մասնաշենքի բնակարանների վաճառքը կմեկնարկենք մոտ ժամանակներս:
Բուզանդի 7 հասցեում գտնվող շենքը հանձնվել է շահագործման
Հարգելի համաքաղաքացիներ և հաճախորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր շահագործման է հանձնվել Բուզանդ փողոցի վրա գտնվող մեր 1-ին շենքը: Շուտով կսկսենք կնքել հիմնական պայմանգրերը: Հիմնական պայմանագրերը Կադաստրում գրանցելուց հետո բնակիչները կստանան իրենց սեփականության վկայականները: Նորակառույց շենքի հասցեն է Բուզանդի 7 հասցեում:
3-րդ և 4-րդ մասնաշենքերի վաճառքը շուտով կավարտվի
Հարգելի հաճախորդներ մեր ընկերության վաճառքի բաժինը տեղեկացնում է, որ “Երևանի Բերդ” թաղամասում 3-րդ և 4-րդ մասնաշենքերի բնակարանների վաճառքը մոտենում է ավարտին: Շուտով կսկսենք նույն թաղամասի 5, 6, 7, 8, 9, 10 մասնաշենքերի բնակարանների վաճառքը:
3-րդ և 4-րդ մասնաշենքերի վաճառքը շարունակվում է
“Գլենդել Հիլզ” ընկերությունը ուրախ է հայտնել, որ “Երևանի Բերդ” թաղամասում կառուցվող 3-րդ և 4-րդ մասնաշենքերի բնակարանների վաճառքը շարունակվում է:
3-րդ և 4-րդ մասնաշենքերի վաճառքը շուտով կսկսվի
“Երևանի Բերդ” թաղամասի 3-րդ բլոկի բնակարանների վաճառքը կմեկնարկի երեք ամսից: Ցանկացողներին խնդրում ենք հետևել մեր նորությունների բաժնին տեղեկանալու համար հերթագրման ժամկետների մասին:
2-րդ շենքի վաճառքը ավարտված է
Հաշվի առնելով ամրագրված բնակարանների ու փաստացի վաճառված բնակարանների քանակը` “Գլենդել Հիլզ” ընկերության վաճառաքի բաճնից տեղեկացնում են, որ տվյալ թաղամասի երկրորդ շենքի բնակարանների վաճառքը ավարտված է:
Բուզանդ փողոցը նոր տեսք է ստանում
Հաշվի առնելով ամրագրված բնակարանների ու փաստացի վաճառված բնակարանների քանակը` “Գլենդել Հիլզ” ընկերության վաճառաքի բաճնից տեղեկացնում են, որ տվյալ թաղամասի երկրորդ շենքի բնակարանների վաճառքը ավարտված է:
2-րդ շենքի վաճառքը սկսված է
Հարգելի գնորդներ, ինչպես և խոստացել էինք, “Երևանյան Բերդ” թաղամասի թիվ 2 բազմաբնակարանային շենքի բնակարանների վաճառքի հետ կապված ճշտումներից հետո, մենք փորձում ենք հնարավորինս չչարաշահելու ձեր համբերությունը և այսուհետ հայտարարում ենք այս շենքի բնակարանների վաճառքը սկսված:
2-րդ շենքը “Երևանյան Բերդ I” թաղամասում
ՈՒրախ ենք հայտարարել, որ սույն թվականի մարտին սկսվելու է թաղամասի թիվ 2 բազմաբնակարանային շենքի շինարարությունը: Այս շենքը նույպես ապահովված է բոլոր կոմունալ հարմարություն ներով և առաջին շենքի նման այն նույնպես բաղկացած է 14 հարկից: Այս շենքի բնակարանների վաճառքի մասին կտեղեկացնենք կանխավ:
1-ին շենքի վաճառքը ավարտված է
“Երևանյան Բերդ” թաղամասի թիվ 1 բազմաբնակարանային շենքի բնակարանների ու բիզնես տարածքների վաճառքը հայտարարում ենք փակված: Բոլոր պոտենցիալ գնորդներին խնդրում ենք սպասել հաջորդ շենքի բնակարանների վաճառքի սկզբի հայտարարմանը:
Նոր թաղամաս “Երևանյան Բերդ”
“Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն հանձն է առել իրականացնել “Արարատ գինու, օղու, կոնյակի գործարանի” հարևանությամբ գտնվող թաղամասի իրացումն ու շինարարությունը: Համաձայն քաղաքապետարանի հաստատած կառուցապատմանը վերաբերող օրենքի` “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն հանդիսանում է միակ կառուցապատող կազմակերպությունը, որին վստահվել է իրականացնել այս ծավալուն նախագիծը: Թաղամասը կոչվելու է “Երևանյան Բերդ”: Թաղամասը բաղկացած է լինելու 9 բազմաբնակարանային շենքերից ու ավտոկայանատեղերից: Առաջին շենքի շինարարությունը սկսվել է 2006 թվականի Մարտի 2-ին:
Ձեռք բերեք բնակարան “Երևանյան Բերդ” թաղամասում
Հարկ ենք համարում տեղեկացնել բոլոր հետաքրքված անհատներին ու կազմակերպությ ուններին, որ արդեն կարող են կնքել պայմանագրեր “Երևանյան Բերդ” թաղամասում բնակարաններ կամ բիզնես նպատակների համար նախատեսված առևտրա-հասարակական տարածքներ ձեռք բերելու համար:
Շինարարություն Բուզանդ փողոցում
Երևանի կառուցապատման պետ. պլանի համաձայն` Երևան քաղաքում իրականացվելու են մի շարք շինարարական ծրագրեր, որոնք նպաստելու են մեր քաղաքի ընդհանուր տեսքի բարելավմանն ու իրացման ենթակա տարածքներում ապրող բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանը: “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն սկսել է Բուզանդ փողոցի կառուցապատումը 2005թ. հունիսի 01-ին: Այս տարածքում կառուցվում է բազմաբնակարանային շենք, որը համապատասխանելու է ժամանակակից բոլոր պայմաններին ու միևնույն ժամանակ ապահովելու է յուրահատուկ ու ներդաշնակ ճարտարապետական լուծում Երևանի կենտրոնական մասում:
Exploitation of apartments in the 3-rd and 4-th blocks started
Dear customers, we are glad to inform you that construction is completed in the 3-rd and 4-th blocks of Yerevanian Berd I. The exploitation of the apartments is started.
08.11.10
Exploitation of apartments in the 3-rd and 4-th blocks started

Dear customers, we are glad to inform you that construction is completed in the 3-rd and 4-th blocks of Yerevanian Berd I. The exploitation of the apartments is started.

08.11.10 <...

Սկսվել է 3-րդ և 4-րդ մասնաշենքերի բնակարանների հանձնումը
Սիրով տեղեկացնում ենք մեր հաճախորդներին, որ Երևանյան Բերդ I թաղամասի 3-րդ և 4-րդ մասնաշենքերի բնակարանների շինարարական աշխատանքներն ավարտված են: Սկսíել է բնակարանների հանձնման փուլը, որին կհաջորդի հիմնական պայմանագրերի կնքումը:
08.11.10