| Այցելություն Ավանի շին.հրապարակ |
| Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից Երևան քաղաքի Ավան թաղամասում «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցվող բազմաբնակարան համալիրի շինհրապարակ: Համալիրը կառուցվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և գտնվում է հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողության ներքո: Այցը համալսարանականների նախաձեռնությամբ էր, որոնք նույն օրը նաև «Ինքներս կառուցենք մեր բնակարանները» խորագրով ակցիա էին անցկացնում` հագնելով բանվորական համազգեստ և մասնակցելով շինարարական աշխատանքներին: |
| 26 Սեպտեմբեր 2009 |