"Глендел Хилз" приветствует вас
ЗАО «Глендел Хилз» - многопрофильная строительная компания в Армении, за годы деятельности проявившая себя как надежный партнер, гарантирующий долговременное сотрудничество. Нашей основной целью является привлечение вложений в недвижимость и обеспечение безопасности сумм наших вкладчиков.

О Фирме

ЗАО “Глендел Хилз” основан в 2004 году. Основ- ными направлениями нашей компании являются строительства и застройки территорий. Намере- ваясь в дальнейшем заниматься строительством, особое внимание обращаем на качество наших зданий и на улучшение экологических условий окружающей среды. далее>>

 

«Գլենդել Հիլզին» շնորհվել է ավելի բարձր վարկանիշ

ՀՀ Կենտրոնական բանկը վերավարկանշավորել է մի շարք կազմակերպությունների: «Գլենդել Հիլզն» ստացել է «Գ» վարկանիշ` մեկ կետով բարելավելով ընկերության դիրքը վարկանիշերի սանդղակում:

11.05.2012թ.

 

ՇՈՒՏՈՎ ՄԵԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ Է

Գյումրիում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից իրականացվող բնակարանաշինությունը ավարտական փուլին է մոտենում: Ներկայում ընթանում են բնակարանների ներքին հարդարման և թաղամասերում արտաքին բարեկարգման աշխատանքները: Շաբաթ օրը` ապրիլի 7-ին շինհրապարակներ այցելեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` ծանոթանալու կառուցապատման ընթացքին:

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն 88-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության պետական ծրագրի երկրորդ փուլում Գյումրի քաղաքում կառուցում է 1756 բնակարան, ևս 104-ը՝ Ախուրյան համայնքում: Ընդհանուր առմամբ, 33 շենք՝ Գյումրիի Մուշ 2 թաղամասում, 5 շենք՝ Անի թաղամասում և 3 շենք Ախուրյան համայնքում: Բնակարաններից 1544-ը կառուցվում է Մուշ 2-ում, 212-ը՝ Անի թաղամասում: Թաղամասերը շահագործման կհանձնվեն համապատասխան ենթակառուցվածքներով՝ ջրամատակարարման-ջրահեռացման, գազիֆիկացման, էլեկտրամատակարարման, փողոցային լուսավորության համակարգերով, ճանապարհներով: Իսկ բնակարանները շահագործման պատրաստ կլինեն ներքին հարդարմամբ և սանիտարական տեխնիկայով: «Այս տարի նորամուծություն է մտցվել. Մուշ 2 և Անի թաղամասերի բնակարանների շահառուները հնարավորթյուն են ստանում առաջարկվող նյութերից ընտրել իրենց ապագա բնակարանի հարդարման գույները»,- նշեց «Գլենդել Հիլզ» ՓԲԸ Շիրակի մարզի կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանը:

Շենքերը չորս հարկանի են, 1-4 սենյականոց: Բոլոր շենքերը մոնոլիտ կառույցներ են, քաղաքաշինության ժամանակակից նորմերին համապատասխան, առնվազն 9 բալ սեյսմակայունության: Ամբողջ շինհրապարակն ընդգրկում է մոտ 11 հա հողատարածք. Մուշ 2-ում՝ 138 800 քմ և «Անի» թաղամասում՝ 19 000 քմ կառուցապատման մակերեսով:

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն 2008 թվականին հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 և Անի թաղամասերում բնակարանների և սպասարկման օբյեկտների կառուցման նպատակով անցկացված մրցույթների արդյունքում: Բնակարանաշինության այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի նախագահի նախընտրական խոստման համաձայն և որպես պետական- սոցիալական ծրագիր: Ծրագիրն իրականացվում է երկու փուլով: 1988-ի երկրաշարժից անօթևաններից շատերն արդեն բնակվում են առաջին փուլում շահագործման հանձնված 1056 բնակարաններում: Առաջին փուլում կառուցապատվել է 22 շենք՝ համապատասխան ենթակառուցվածքներով:

Նախագահի Մամուլի գրասենյակի հաղորդմամբ, աշխատանքային այցի ավարտին Շիրակի մարզպետարանում Նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Նախագահը հանձնարարել է Կառավարությանը և «Գլենդել Հիլզ» ընկերությանը` բնակարանաշինության արդեն հաստատված ծավալներից բացի, սկսել նոր բնակարանների և բնակելի տների կառուցում գյուղական 15 նոր համայնքում և Գյումրիում, Ախուրյանում, Սպիտակում ու Վանաձորում:

http://www.youtube.com/watch?v=uXYIGe0syyQ&feature=youtu.be

 

 

07.04.2012թ.

 

 

153 ընտանիք սեփական տուն ունեցավ

«Գլենդել Հիլզ» ընկերությունը պետական-սոցիալական ծրագրի շրջանակում բնակարանաշիոնւթյուն է իրականացնում Գյումրի, Սպիտակ քաղաքներում և Ախուրյան համայնքում, Շիրակի և Լոռու մարզերի 34 գյուղական համայնքներում. Միայն Գյումրիում մոտ 3000 բնակարան, մնացած համայնքներում` ավելի քան 2500 անհատական բնակելի տներ ու բնակարաններ:

Ավելի վաղ Ծրագրի շրջանակում շահագործման են հանձնվել մոտ 2 հազար բնակարաններ ու անհատական տներ, ամբողջական թաղամաս Գյումրիում և Սպիտակում` համապատասխան ենթակառուցվածքներով:

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն Լոռու մարզի տասը գյուղերում ավարտել է 153 անհատական բնակելի տների կառուցապատումը: Տները մեր ընկերության կողմից կառուցվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրով: Շաբաթ` նոյեմբերի 5-ին, Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել բնակարանների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Անհատական բնակելի տները կառուցվել են Շիրակամուտ, Արևաշող, Լուսաղբյուր, Հարթագյուղ, Ջրաշեն, Ծաղկաբեր, Սարամեջ, Կաթնաջուր, Լեռնավան և Լեռնանցք գյուղերում:
Ոսկե մեդալ` քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալից ավանդի համար

Շինարարի օրվա կապակցությամբ, քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալից ավանդի համար «Գլենդել Հիլզ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Մելիքյանն այսօր Քաղաքաշինության նախարարի հրամանով պարգևատրվել է ոսկե մեդալով:

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն կառուցապատող կազմակերպություններից մեկն է, մեր երկրում իրակացնում է մի շարք պետական, սոցիալական և առևտրային խոշոր ծրագրեր: Մասնավորապես, ընկերության կողմից են աղետի գոտում կառուցապատվել Գյումրիի Մուշ 2, Սպիտակի Նոր քաղաք թաղամասերը, երիտասարդ համալասարանակնների համար Ավանի բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիրը, Երևանյան բերդ թաղամասը: Ընկերության կողմից շարունակվում է Մուշ 2 թաղամասի 2-րդ հատվածի, Ախուրյանի, Շիրակի ու Լոռու մարզի մի շարք գյուղերում անհատական բնակելի տների ու շենքերի, առևտրային նշանակության էկոնոմ և էլիտար կարգի շենքերի շինարարությունը:

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն շնորհավորում է ընկերությունում աշխատող, ինչպես նաև մեր երկրի բոլոր շինարարներին` մասնագիտական տոնի կապակցությամբ: http://www.youtube.com/watch?v=zkYbhXLLYjg



ԱԱԾ սահմանապահ զորքերի գլխավոր վարչության նորակառույց համալիր այցելեց երկրի Նախագահը
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքում (Ք. Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեում) իրականացրել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության շենքի և ուսումնական կենտրոնի կառուցապատումը: Կառուցապատումն իրականացվել է 40 000 քմ ընդհանուր մակերեսի վրա: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից բարեկարգվել է հողատարածքը, կառուցվել են շենք-շինություններ, ապահովվել են սարքավորումներով և գույքով: Ներկայումս համալիրի շինարարական, բարեկարգման աշխատանքներն ավարտված են, և այն պատրաստ է շահագործման:
Զորանոցային համալիրը ներառում է 12 շենք-շինություններ. վարչության շենք, սահմանային անցագրային կետերի ջոկատի շենք, ճաշարան, բուժկետ, սպորտային դահլիճ, ակումբ, բաղնիք, լվացքատուն, շնաբուծարան, ավտոհավաքակայան, լցակայան, զորանոց, սահմանային վերահսկողության և անցագրային ծառայության պահեստներ:
Համալիր կառույցի կառուցապատման մակերեսը կազմել է մոտ 17 000 քմ: Բոլոր շենքերը և շինությունները կառուցված են շինարարական ժամանակակից նորմերին համապատասխան, երկաթ-բետոնե մոնոլիտ կառույցներ են:
Տարածքում կառուցվել են նաև կաթսայատուն, որն ապահովում է համալիրի ջեռուցումն ու տաք ջրամատակարարումը, և առանձին սնուցմամբ արտասահմանյան գեներատորներով էլեկտրական ենթակայան: Տարածքն ամբողջությամբ պարսպապատվել է և բարեկարգվել:
Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է մոտ 3.4 մլրդ դրամ: Բոլոր շենքերը, շինությունները կահավորվել են մասնագիտական կահույքով և սարքավորումներով` 160 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:
Շինարարության ընթացքի մասին տեսանյութերը տեղադրված են «Գլենդել Հիլզ» ՓԲԸ ինտերնետային պաշտոնական էջում` www.glendalehills.am կայքում և youtube-ի պաշտոնական էջում` http://www.youtube.com/user/GlendaleHills :

23.04.2011 թ.



315 համալսարանական ընտանիք այսօր բնակարանամուտ տոնեց

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ ՙԳլենդել Հիլզ՚ ՓԲԸ կողմից երիտասարդ համալսարանականների համար մայրաքաղաքի Ավան թաղամասում կառուցապատված բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան համալիրը: Համալիրը կառուցապատվել է ՙԱջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը՚ ծրագրի շրջանակներում` ՙԵՊՀ շրջանավարտների միավորում՚ կազմակերպության միջոցներով: Բնակարանամուտ տոնող երիտասադ ընտանիքների համար օրը նշանավորվեց նաև համերգային շոուով:

Համալիրի կառուցման միտքը և նախաձեռնությունը ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորում կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանինն է:

10-հարկանի համալիրի առաջին հարկը առևտրային-հասարակական նշանակության է, մնացած 9 հարկերը բնակելի են: Համալիրն ունի 7 շքամուտք, 315 բնակարան, 214 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Համալիրի տեխնիկական տվյալները` այստեղ http://glendalehills.am/projects/building/floors/projname/wine9(15), տեսանյութերն` այստեղ http://www.youtube.com/watch?v=T_ffvHXkN-Q

Կառուցապատման աշխատանքները մեկնարկել են 2008 թվականին: ՙԳլենդել հիլզը՚ կառուցապատումն իրականացրել է շուկայականից 2.5 անգամ էժան` իրականացնելով այն որպես սոցիալական ծրագիր: Ծրագրի երկրորդ փուլով արդեն ընթացքի մեջ է շահագործման հանձնված համալիրի հարևանությամբ գտնվող նոր, 14 -հարկանի բնակելի շենքի շինարարությունը, որի ավարտից հետո` 2012 թվականին բնակարանամուտ կտոնի ևս 98 երիտասարդ ընտանիք:

09.04.2011 թ.

 

 

Բնակիչները երախտագիտություն են հայտնում «Գլենդել Հիլզին»

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանը Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակիչներից շնորհակալական նամակ է ստացել, որում մասնավորապես նշված է. «Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ տնօրեն Վահե Ալմոյանին, Գյումրու մասնաճյուղի տնօրեն Միքայել Ներսիսյանին և ողջ աշխատակազմին, ովքեր սատար կանգնեցին մեր քաղաքին: Մեր օրերում մեծ երջանկություն է հանդիպել նման անշահախնդիր, հոգատար և ջերմ վերաբերմունքի: Շնորհակալություն ձեզ հարգելիներ` հրաշագործ սրտեր և ձեռքեր ունեցող շինարարներ»:

Նամակն ստորագրված է Մուշ 2 թաղամասի տարբեր շենքերի 33 բնակիչների կողմից: Այն հրապարակում ենք, մեր յուրաքանչյուր շինարարի հասանելի դարձնելու համար` որպես իրենց աշխատանքի գնահատականներից մեկը:
Թաղամասը կառուցապատվում է «1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրի» շրջանակներում և այնտեղ 1056 բնակարան շահագործման է հանձնվել 2010 թ. հուլիսին: Այժմ ընթանում է թաղամասի կառուցապատման երկրորդ փուլը` մոտ 1900 բնակարանով: Տես շինարարության ընթաքն այստեղ .

16.12.2010 թ.




Անօթևաններն ստացան բանալիները

 

Այսօր Սպիտակ քաղաքում մեծ հանդիսավորությամբ, տոնական ծրագրի ուղեկցությամբ, ՀՀ Նախագահի, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ ղեկավարների ներկայությամբ արդեն նախկին անօթևաններին շահագործման հանձնվեցին Լոռու մարզում պետական ծրագրով կառուցված բնակելի տները: Լոռու մարզի 8 գյուղական համայնքներում բնակելի տները, ինչպես նաև Սպիտակի Նոր քաղաք թաղամասն ամբողջությամբ կառուցապատվել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից` «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրի» շրջանակներում:

Ծրագրի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանը նշել է. «2009 թվականին Լոռու մարզի գյուղական համայնքներում և Սպիտակ քաղաքում բնակարանաշինության համար 7,229 մլրդ դրամ բյուջեի շրջանակներում կառուցվել է 523 անհատական բնակելի տուն: Դրանցից 220-ը Սպիտակի Նոր քաղաք թաղամասում, 303-ը` Լոռու մարզի 8 գյուղերում: Սպիտակի Նոր քաղաքում, ինչպես անհատական տներ են կառուցվել, այնպես էլ իրականացվել է տարածքի բարեկարգում, կանաչապատում, անցկացվել են թաղամասի արտաքին ինժեներական ցանցերը:

2010 թվականին սկսվել են 385 անհատական բնակելի տների շինարարական աշխատանքները` 6,86 մլրդ դրամ բյուջեով: Դրանցից 115-ը անավարտ բնակելիներ են: Այսպիսով, ծրագիրն արդեն ընդգրկում է 14 գյուղական համայնք:

Ընդհանուր առմամբ, Շիրակի և Լոռու մարզերի 35 գյուղական համայնքներում բնակարանաշինության համար նախատեսված 27 մլրդ դրամ բյուջեի մնացած մասը կուղղվի 2011-12 թվականներին իրականացվող աշխատանքներին»:

Տոնական միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով սպիտակցիներ, բնակարանների շահառուներ, քաղաքաշինության նախարարը, Սպիտակի քաղաքապետը, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ աշխատակիցները, այլ պաշտոնատար անձինք:


06.11.2010 թ.