| Շենքեր |
|
Ստորգետնյա առևտրի կենտրոն «33-րդ թաղամասում»
111 առևտրային տաղավարներից բաղկացած ստորգետնյա առևտրային կենտրոնը (մոլլ) գտնվում է 33-րդ թաղամասում կառուցվող առաջին և երկրորդ մասնաշենքերի ստորգետնյա -1-ին, 2-րդ 3-րդ, հարկերում: Առևտրային կենտրոնի ընդհանուր մակերեսը 90585 քմ է, տաղավարներինը` 20.6-ից 471.4 քմ: Առաջին և երկրորդ մասնաշենքերի անմիջապես մեջտեղում նախատեսված է եռանկյունաձև ապակեպատ մուտք դեպի շարժասանդուղքը (эскалатор), որի միջոցով կարելի է հայտնվել ստորգետնյա առևտրային կենտրոնում: Համալիրի համար ընտրված տարածքը ինքնին կապահովի այցելուների մեծ հոսք առևտրային կենտրոն և սպասարկման օբյեկտներ: Առևտրային տաղավարները նույնպես շահագործման են հանձնվում ներքին հարդարման աշխատանքներն իրականացված վիճակում: Էլեկտրականության մոտնաժը կատարվում է համաձայն շենքի էլեկտրականության նախագծի: Ջեռուցման համակարգի մոնտաժը կատարվում է` առանց սարքավորումների տեղադրման: Հատակը սալիկապատվում է բարձր որակի սալիկներով (прессгранит): Շինարարությունը կավարտվի 2012 թվականի դեկտեմբերին: Բնակարանների վաճառքն ավարտված է, սպասարկման տարածքների եւ ստորգետնյա առևտրային կենտրոններում գտնվող տաղավարների վաճառքը շարունակվում է:
Կառույցի տեղադիրքը: Համալիրը կկառուցվի 33-րդ թաղամասի տարածքում` Հանրապետության նրբանցքի, Չայկուվսկու, Տիգրան Մեծ, Խանջյան փողոցների միջանկյալ հատվածում, 54000 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքի վրա: Առևտրային կենտրոնի ընդհանուր մակերեսը 90585 քմ է:
Տեխնիկական նկարագիր: Շենքը մոնոլիտ կառույց է, կոնստրուկտիվ համակարգը կարկասային է, սեյսմակայունությունը` 9 բալ: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200մմ: Շենքը գազաֆիկացված է, էվակուացիոն ելքերը պատված են հրակայուն նյութերով: Առաջարկվող ստորգետնյա տաղավարների առաստաղի բարձրությունը 3.9 մ է, ցուցափեղկերի բարձրությունը` 3-3.3 մ: Էլեկտրականության մոտնաժը կատարվում է համաձայն շենքի էլեկտրականության նախագծի: Ջեռուցման համակարգի մոնտաժը կատարվում է առանց սարքավորումների տեղադրման: Առևտրահասարակական տարածքների հատակը սալիկապատվում է բարձր որակի սալիկներով (прессгранит): |